Yerevan, 17.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հարություն Մովսիսյան. «Եթե Խորեն Աբրահամյանը տեսներ Հովոյին, կհասկանար, որ սխալ է եղել»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Դերասան Հարություն Մովսիսյանի կարիերայում մեծ նշանակություն ունեցավ «Որոգայթ» հեռուստասերիալում մարմնավորած Հովոյի կերպարը։ Հեռուստասերիալը տարիներ առաջ ավարտվեց, սակայն Հովոյին այդպես էլ չմոռացան։ Մինչ օրս Հարություն Մովսիսյանին ասոցացնում են Հովոյի հետ։ Տարիներ անց «Որոգայթի» մոտիվներով նկարահանվել է գեղարվեստայան ֆիլմ, որն էկրան կբարձրանա նոյեմբերի 19-ից։ Մինչ պրեմիերան BlogNews-ը հետաքրքիր զրույց է ունեցել դերասանի հետ։

- Պարոն Մովսիսյան, մինչև «Որոգայթում» նկարահանվելը հասարակությունը Ձեզ ճանաչում էր որպես հումորային ժանրի դերասան, այս հեռուստասերիալում Ձեր կերտած կերպարն անակնկալ էր հանրության համար։  Ի՞նչ տվեց Ձեզ «Որոգայթը»։

-Տրագիկոմիկ դերասան լինելու պարգևը, ժողովրդի շատ մեծ սերը, պատասխանատվություն, որ կարողանաս հետագայում էլ խաղալ նման դերեր։

Ես սովորել եմ Թատերական ինստիտուտի դրամատիկ դերասանի բաժնում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ Դիպլոմը հանձնելիս նա ինձ ասաց՝ դու տրագիկոմիկ դերասան ես, սակայն քեզ լավ ճակատագիր չի սպասվում, որովհետև դերասանների կողմից չսիրված ես լինելու, պետք է գտնես տարբերակ, որ մարդկանց հաճելի լինես, որովհետև եթե քո առավելության հետ քեզ հեռու պահես մարդկանցից, թշնամիներ ձեռք կբերես հենց դերասանների շրջանում։

Տրագեդիայից կոմիկական դերերի անցնելն ու հակառակը շատ բարդ է։ Ինձ համար Հովիկի դերը խաղալու սկզբնական փուլը բարդ էր, բայց ես հիշեցի Աճեմյանի խոսքերն ու զգացի, որ կարող եմ մտնել այդ ծանրության տակ։ Իհարկե, միշտ կան  բաներ, որոնք կարելի է կատարելագործել, բայց կարծում եմ՝ ստացվեց։

-Դուք այլևս հետ չգնացիք դեպի կոմիկական դերեր, ինչո՞ւ։

-Ես խաղացի «Նախաճաշ 2-ի համար» ֆիլմում, սակայն շատ քիչ երանգներ մտցրեցի այդ կերպարի մեջ։ Ես կարող էի շատ ավելի վառ խաղալ, բայց եկա այն եզրակացության, որ ավելի լավ կլինի, եթե տարբերությունը միանգամից այդքան մեծ չլինի։

-Կարելի՞ է ասել, որ փորձում եք չկոտրել այն կերպարը, որը Ձեզ համար ստեղծվեց «Որոգայթով»։

- Ես միշտ Հովոյի մեջ եմ եղել, ինքը միշտ կողքիս է եղել։ Մի պահ կար, երբ ես տղաների հետ խոսելիս Հովոյի պես էի տրամաբանում, ասում էին՝ Հարութ ջան, նենց դժվար է խոսել քեզ հետ։)

Գիտեք, ես միշտ երազել եմ խաղալ «Պեպո», սակայն ինձ չէին տեսնում այդ կերպարում։ Եթե ես բեմադրեի «Պեպոն», ինձ պես տղայի կընտրեի այդ կերպարում, որովհետև Պեպոն արիստոկրատ է։ Ես մի օր Խորիկին (նկատի ունի՝ Խորեն Աբրահամյանին, հեղ.) ասացի՝ սխալ դերաբաշխում ես անում, ես պիտի խաղամ Պեպոյի դերը, բայց ինքն ինձ չէր տեսնում այդ կերպարում։ Ինքը չտեսավ Հովոյին, եթե տեսներ, կասեր՝ Տեր Աստվա՜ծ, ես ինչ սխալ եմ արել։

Եթե ես նորից խաղամ կոմիկական դեր, պետք է լինի շատ լավը, այնքան գրոտեսկային, որ բոլորը ծիծաղից ուշագնաց լինեն։ Ես ժամանակին խաղացել եմ այդպիսի դեր։ Առաջիկայում ևս թատրոնում ունենալու եմ շատ վառ կատակերգական դեր։ Կարծում եմ՝ լավն է լինելու։

-Սերիալի ավարտից տարիներ անց որոշում կայացվեց, որ պետք է ֆիլմ նկարահանվի։ Ձեզ ուրախացրե՞ց դա, նոստալգիկ զգացողություն կա՞ր։

-Կարծում եմ՝ շատ ճիշտ որոշում էր։ Ես շատ ուրախացա, քանի որ ինչպես արդեն նշեցի՝ Հովոն միշտ ինձ հետ է եղել։ Ֆիլմում ավելի վառ արտահայտված են դրամատիզմը, զգացմունքները։ Կինոն սերիալի տրամանբանության մեջ չէ. կինոն բոլորովին այլ բան է, տեմպն արագ է։ Կարծում եմ՝ ժողովրդի համար շատ հետաքրքիր կլինի։

Ինձ համար կարևոր էր Հովոյի՝ տղամարդկային տեսակը. Հովոն մարդկային լավագույն  հատկանիշներն ունի՝ մարդասիրություն, մայրապաշտություն, ընտանիք, սեր, երեխաներ, կյանք... նա դարձավ դասական կերպար։ Մի անգամ փողոցում մի կին ինձ ասաց՝ աշխարհի ամենաինտիլիգենտ մաֆիոզն ես։

-Ի դեպ, ֆիլմում Ձեր դերը երիտասարդ տարիներին խաղում է Սարգիս Գրիգորյանը։ Ի՞նչ եք կարծում, նմա՞ն է Ձեզ, ի՞նչ գնահատական կտաք նրա խաղին։

-Շատ լավ։ Անպայման չէ, որ մարդն արտաքնապես նման լինի քեզ, կարևորը կատարումն է։ Սարգիսն աչքերը փակ է ծիծաղում, մի քանի տեղ ես էլ եմ իր պես ծիծաղել, Սարգիսը դա նկատել էր:) Ի դեպ, առհասարակ, Հովոն շատ չի ծիծաղում։ Երբ առաջին անգամ Ռոմանն (նկատի ունի՝ ռեժիսոր Ռոման Մուշեղյանին, հեղ.) ասաց՝ պետք է ծիծաղես, ասացի՝ ո՞նց ծիծաղեմ. 500-600  սերիա էր նկարահանվել և ոչ մի անգամ Հովոն չէր ծիծաղել, մտածում էի՝ Հովոն ինչպե՞ս է ծիծաղում։

-Իսկ Հարութը հաճա՞խ է ծիծաղում։

-Հա, ես, առհասարակ, ծիծաղերես եմ։ Ես ուշ եմ վիրավորվում, շատ ներողամիտ եմ և հաճախ եմ ժպտում։)

-Պարոն Մովսիսյան, հայտնի լինելը հեշտ բան չէ, քանի որ սիրված լինելու հաճելի զգացողության կողքին կան նաև հայտնիության բացասական կողմերը։ Ձեզ համար հե՞շտ է ապրել հայտնի մարդու կյանքով։

-Ինձ շատ հաճելի է ժողովրդի սերը, սակայն դա ունի իր դժվարությունը։ Հոլիվուդում կան տարածքներ, որտեղ ապրում են միայն դերասանները, ես ապրում եմ  շենքում, որտեղ ամեն օր մարդիկ ինձ տեսնում են, հարցնում՝ հաջորդ սերիայում ի՞նչ է լինելու։ Փողոցում մարդիկ վազում, նկարվում են ինձ հետ, օրական ամենաքիչը 20-25 հոգու հետ նկարվում եմ, մինչդեռ  մենք պետք է շատ չերևանք մարդկանց աչքին, որպեսզի կարոտեն։

-Դուք հաճախ եք ներկայանում սերիալներում, ֆիլմերում, որոնցում նկարահանվում են նաև ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։ Ավագ սերնդի դերասանները հաճախ են դժգոհում դրանից, դուք չե՞ք վիրավորվում, որ Ձեր կողքին ներկայանում են մարդիկ, ովքեր որևէ կապ չունեն ոլորտի հետ։

-Հիմա մեզ մոտ ով ինչ ուզում, անում է։ Նկարվելը դեռ մի կողմ, բա որ նկարում են... փող են վերցնում ու կինո նկարում։ Ես դերասանների վրա էլ եմ զարմանում, որ չեն ասում՝ մի նկարիր, դու վատ ես նկարում։

Ես չեմ ուզում շատ խիստ խոսել, բայց ոլորտը բարձիթողի արված է։ Սոս Սարգսյանն ասում էր՝ բնությունը, միևնույնն է, մաքրում է։ Երևի ժամանակի հետ ոլորտն էլ կմաքրվի, կմնան նրանք, ում ժողովուրդն իրոք սիրում է։ Իսկ, առհասարակ, պետք է լինեն գեղարվեստական խորհուրդներ։

-Երիտասարդ սերունդը 1-2 անգամ էկրաններով երևալուց հետո շատ արագ է հիվանդանում աստղային հիվանդությամբ։ Դա Ձեզ չի՞ նյարդայնացնում։

- Մեկ-մեկ նկատել եմ՝ չափն անցնում են։ Իրենց թվում է՝ Հոլիվուդն իրենք են, բայց Հոլիվուդն իրենք չեն, Հոլիվուդն Ամերիկայում է։ Կան երիտասարդ դերասաններ, ովքեր կողքովս անցնում են, չեն էլ բարևում։ Կան ամբարտավաններ, ովքեր պատահական մի դեր են խաղում, մի երգ երգում ու իրենց երևակայում։ Իրենց երես տվողներն էլ են մեղավոր։ Կան նաև համեստները։

Կարծում եմ՝ երեխեքն ուրախանում են, որ իրենց ճանաչում են, սակայն այդ ուրախությունը կարճ կտևի, որովհետև ճանապարհը երկար է։ Կարծում եմ՝ իրենք էլ վախ ունեն և հասկանում են, որ պետք է ինքնակատարելագործվեն։ Պետք է իրենցից գոհ չլինեն, որպեսզի տեղում չդոփեն։ Մի դեր կստացվի, երկրորդը չի ստացվի։ Այսինքն՝ դու կարող է անուն հանես, բայց պահելը դժվար է։ Պետք է իրենց համեստ պահեն, որոովհետև իրենք իրենց կկործանեն։

Պետք է նշեմ, որ ժամանակին մենք էլ էինք էդպիսին։ 19 տարեկան էի, երբ առաջին անգամ գլխավոր դեր խաղացի Հ1-ով։ Երբ փողոցում սկսեցին ճանաչել ինձ, ինձ երևակայելով էի ման գալիս։ Արդյունքում՝ երկրորդ դերս վատ խաղացի։ Մտածում էի՝ սիրահարված եմ, դա է խանգարում, հետո զգացի, որ պատճառը դա չէ, ուղղակի իմ մեջ մտել է էսպիսի մի բան՝ ես որ կամ, դուք ով եք, և դա ինձ տանում է դեպի կործանում, սկսեցի շատ աշխատել ինձ վրա ու շտկել ամեն բան՝ դարձա պարտաճանաչ, տեքստերս այնպես էի սովորում, ինչպես երբեք։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact