Ինչպես է անցել Լիլիթ Հովհաննիսյանի լոսանջելեսյան մենահամերգը (ֆոտո)
LifestyleՆոյեմբերի 15-ին երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը մենահամերգ է ունեցել Լոս Անջելեսի Pasadena Civic համերգասրահում։ Երգչուհին համերգից օրեր առաջ ներկայացրել էր այն գահը, որը զարդարելու է բեմահարթակը, ինչպես նաեւ ցուցադրել մենահամեգի նկարազարդումները։

Չնայած երգչուհին դեռ ոչ մի լուսանկար կամ տեսանյութ չի հրապարակել իր պաշտոնական էջերում, սակայն երկրպագուները չեն հապաղել եւ իրենց նկարահանած կարճ հոլովակները տեղադրել են համացանցում։
Երկրպագուների արված հոլովակներից կարելի է հասկանալ, որ Լիլիթն իսկապես պատրաստվել է մենահամերգին եւ մեծ աշխատանք կատարել, քանի որ համերգն անցել է շատ ուրախ եւ հաճելի մթնոլորտում։