«Ֆուլ Հաուս». Տաթեւն ընկեր ո՞ւնի
LifestyleNews.am-ը գրում է.
«Ֆուլ Հաուս»-ի նոր սերիան բավականին իրադարձային էր: Նախ` Տաթեւը Ֆելոյին գցում է թյուրիմացության մեջ, երբ հեռախոսով ջերմ զրուցում է քրոջ հետ: Ականջ դնելով խոսակցությանը` Տաթեւին անհույս սիրահարված Ֆելոն եզրակացնում է, թե Տաթեւն ընկեր ունի:
Իր մտավախությամբ Ֆելոն կիսվում է Տաթեւի մտերիմ ընկերուհու` Լիկայի հետ` պարզելու, թե արդյոք ճիշտ են իր կասկածները:
Լիկան էլ որոշում է «խաղալ» Ֆելոյի նյարդերի հետ եւ ասում է, թե Տաթեւն իրոք ընկեր ունի: Աղջիկները որոշում են իրենց սուտն ավելի հավաստի դարձնեն եւ նոր պատմություններ են մոգոնում…
Նյարդայնացած Ֆելիքսը համարձակվում է հարվածել, նույնիսկ, սիթքոմի «ամենաահարկու» կերպարին` Հրաչին:
Ինչո՞վ կավարտվի այս սկանդալը` Ֆելոյի կապտուկներո՞վ, թե՞…
Մի խոսքով, տղաների եւ աղջիկների անհաշտ կանքի ինտրիգաները շարունակվում են:
Սյունե Առաքելյան