Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով
SocietyՍյունիքում և Արցախում նոյեմբերի 18-ին սպասվում են տեղումներ, նոյեմբերի 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ին կնվազի 2-3 աստիճանով, 19-22-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին հյուսիսարևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 18-19-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +13 աստիճան, նոյեմբերի 20-ին` +14, նոյեմբերի 21-ին` + 15, նոյեմբերի 22-ին` +16 աստիճան: