Վալերի Պերմյակովի գործով նոր միջնորդություն է ներկայացվել. Քննչական կոմիտե
SocietyԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով նոր միջնորդություն է ներկայացվել. կատարվում է քննություն:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի
Նոյեմբերի 17-ին լրացավ Վալերի Պերմյակովի քրեական գործով քննիչի կողմից տրված ժամկետը, որի ընթացքում կողմերը պետք է ծանոթանային գործին և անհրաժեշտության դեպքում ներկայացանեին միջնորդություններ: Միջնորդություններ չներկայացնելու պարագայում քրեական գործը իր մեղադրական եզրակացությամբ պետք է ուղարկվեր գործը վերահսկող դատախազին:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամներիսպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳքննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործովհոկտեմբերի 16-ին նոր մեղադրանք էր առաջադրվելՎ.Պերմյակովին։
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականիհունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտքգործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀպետական սահմանը։