ՕՊԷՔ-ի բարել նավթի գինը 2009 թ. փետրվարից ի վեր առաջին անգամ ընկել Է մինչեւ 38,18 դոլար
EconomicsՕՊԷՔ-ի նավթային «զամբյուղի» (OPEC Reference Basket of crudes) գինը նոյեմբերի 16-ին իջել Է 1,03 դոլարով կամ 2,62 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 38,18 դոլար՝ առաջին անգամ մինչեւ այս մակարդակ ընկնելով 2009 թվականի փետրվարի 18-ից ի վեր, երբ գինը կազմում Էր բարելի դիմաց 38,1 դոլար: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է կազմակերպության հաղորդագրությունից:
Նոյեմբերին մեկ բարելի միջին գինը կազմել Է 41,98 դոլար, 2015 թվականին՝ 51,5 դոլար:
2014 թվականին նավթային «զամբյուղի» միջին գինը կազմել Է 96,29 դոլար՝ 2013 թվականի մեկ բարելի 105,87 դոլարի դիմաց: «Զամբյուղի» արժեքը 100 դոլարից ցած Է իջել 2014 թվականի սեպտեմբերին եւ կազմել բարելի դիմաց 95,98 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: