«Գեղարդ» երգեցիկ խումբը համերգներ կունենա Մոսկվայում
Culture«Գեղարդ» երգեցիկ խումբը նոյեմբերի 16-19-ը համերգային ծրագրով հանդես է գալիս Մոսկվայում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգները կկայանան Մոսկվայի երաժշտության միջազգային տանը և Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում: Գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանի և խմբավար Անահիտ Պապայանի ղեկավարությամբ, խումբը կներկայացնի հայ հոգևոր և աշխարհիկ խմբերգեր` Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտաս Ա. Աղցեցու, Ներսես Շնորհալու երկերից մինչև Մ. Եկմալյանի, Կոմիտասի, Էդ. Հովհաննիսյանի, Ս. Աղաջանյանի և հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ե. Երկանյանի, Ստ. Բաբաթորոսյանի, Ա. Ահարոնյանի ստեղծագործությունները:
Համերգներն անցկացվում են ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների աջակցությամբ` 2015 թ. համագործակցության ծրագրի շրջանակում: