Ինչպե՞ս պատրաստել ամանորյա խաղալիքներ սեփական ձեռքերով (լուսանկարներ)
LifestyleԽանութներում վաճառվում են բազմատեսակ ու գույնզգույն խաղալիքներ, սակայն երբեմն ցանկություն է առաջանում խաղալիքներ պատրաստել սեփական ձեռքերով և նվիրել սիրելի մարդկանց:

Կարելի է խաղալիք պատրաստել թղթից: Եղևնիներ և եղևնու խաղալիքներ պատրաստելու համար ամենահարմարը թուղթն է: Թղթից կարելի է պատրաստել բազմազան խաղալիքներ: Գունավոր թղթերից կարելի է պատրաստել տոնածառի մեծ խաղալիքներ՝ ուղղակի թուղթը երկու մասի ծալելով և միմյանց սոսնձելով:

Բոլորս էլ մանուկ հասակում թղթից կտրատել ենք փաթիլներ:

Թուղթը տարբեր ձևերեվ կտրատելով ՝կարելի էստանալ ամենատարբեր փաթիլներ:

Բազմապիսի խաղալիքներ կարելի է պատրաստել հաստ կտորից:

Կարելի է ստանալ ֆիգուրներ, կենդանիներ, ձնեմարդ, տոնածառ:

Ամանորյա խաղալիքներ պատրաստելու համար կարելի էօգտագործել նաև հին զգեստների կտորներն ու նույնիսկ գուլպաները: Դրանցից հնարավոր էպատրաստել զվարճալի ձմեռ պապիկներ:

Հաստ թելից նույնպես կարելի է պատրաստել տոնածառի խաղալիք գնդեր:

Խաղալիքների վրա նկարչությունը նույնպես յուրօրինակ միտք է:

Խաղալիքների վրա կարող եք նկարել ու գրել այն, ինչ կցանկանաք:

Նույնիսկ ամենասրամիտները կարող են խաղալիք պատրաստել պլաստիկ շշերից ու լամպերից՝ դրանց հետաքրքիր ու յուրօրինակ դիզայն հաղորդելով:


