«Հայկական ժամանակ». Միջազգային շուկայում պղնձի գինը շարունակում Է գահավիժել
Economics«Մինչ Հայաստանի խորհրդարանում քննարկվում է հաջորդ՝ 2016 թվականի պետական բյուջեն, միջազգային շուկաներում տեղի են ունենամ իրադարձություններ, որոնք կարող են էական ազդեցություն թողնել մեր երկրի տնտեսության վրա։
Միջազգային շուկայում պղնձի գինը շարունակում Է գահավիժել։ Դա ուղղակի ազդեցություն Է ունենալու մեր բյուջեի մուտքերի վրա։ Խնդիրն այն է, որ բյուջեի մուտքերն ապահովող կարևորագույն աղբյուրներից մեկը մեր հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վճարած հարկերն են։ Իսկ այդ հարկերի մեծությանը ուղղակիորեն պայմանավորված Է գունավոր մետաղների և գլխավորապես պղնձի միջազգային գնով։ Պատկերը ավելի տեսանելի դարձնելու համար նշենք, որ այս տարվա մայիսին մեկ տոննա պղնձի միջազգային գինը մոտ 6 հազար 500 դոլար Էր, իսկ երեկվա դրությամբ՝ 4 հազար 600 դոլար։ Այլ կերպ ասած, պղինձը միայն վերջին կես տարվա ընթացքում Էժանացել Է մոտ 30 տոկոսով։ Ճիշտ նույնքանով նվազել են մեր հանքարդյունահանողների եկամուտները և, հետևաբար, այդքանով Էլ նվազելու են նրանց կողմից ՀՀ պետական բյուջե վճարելիք հարկերը: Բացի բյուջեի եկամուտների նվազումից ստեղծված իրավիճակը կարոդ Է հանգեցնել նաև դրամի արժեզրկմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։