Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վարորդներին տուգանքների մասին ծանուցելու մասին օրենսդրական փոփոխությունները թերի են. ՀԿ նախագահ

Վարչական իրավախախտումների մասին օրենքի նախագիծը չի կարգավորում վարորդներին տուգանքների մասին պատշաճ ծանուցելու խնդիրը։ Այս տեսակետը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ Բանախոսը նկատեց, որ օրենքի նախագիծը կարդալուց հետո նրա մոտ առաջացել են որոշակի հարցեր։ «Ինչպե՞ս պետք է ստուգել անձի իսկությունը, քանի որ, ըստ նախագծի, փոստատարը կարող է ծանուցումը տալ այն անձին, ով կներկայա որևէ մարդու անունով՝ առանց անձը հաստատող փաստաթղթի»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հասարակական կազմակերպության իրավաբան Արմինե Մկրտչյանը նշեց, որ այս օրինագծով խախտվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման» մասին օրենքը։ «Ըստ օրենքի՝ փոստատարը պետք է անձը հաստատող փաստաթղթով ստուգի քաղաքացու իսկությունը, որից հետո միայն հանձնի ծանուցագիրը։ Այժմ, ծանուցագրում ստորագրությունից և ամիս- ամսաթիվը նշելուց բացի, չի նշվում քաղաքացու անուն-ազգանունը, որը օրենքի խախտում է»,- պարզաբանեց իրավաբանը։ Հովհաննիսյանի կարծիքով էլ՝ այս ամենը հանգեցնում է նրան, որ Ճանապարհային ոստիկանությունը շատ հաճախ ստանում է ծանուցագրեր, որում հասցեատերերի փոխարեն ստորագրած են լինում կողմնակի անձիք, իսկ քաղաքացիները, տեղյակ չլինելով տուգանքների մասին, հետագայում դատարանից ստանում են տուգանքի եռապատկման կամ հնգապատկման որոշումներ։ Բանախոսն ընդգծեց, որ նույնիսկ վերը նշված խնդիրը լուծելով՝ դեռ շատ խնդիրներ մնում են չլուծված։ «Կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր սահմանված ժամկետում մուծում են տուգանքները, սակայն նույնպես ստանում են տուգանքի եռապատկման կամ հնգապատկման մասին դատական որոշումներ։ Պատճառն այն է, որ տուգանքների վճարումների մասին տեղեկությունը ինչ-ինչ պատճառներով ժամանակին չի հասնում Ճանապարհային ոստիկանություն, իսկ վերջինս, առանց ստուգելու, թե տվյալ քաղաքացին օրենքով սահմանված ժամկետում վճարել է տուգանքը, թե ոչ, գործն ուղ արկում է դատարան։ «Ստացվում է, որ շատերը տուգանքը մուծելուց հետո պետք է անձամբ այդ մասին հայտնեն Ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի հետագայում խուսափեն դատական քաշքշուքներից, ինչն անընդունելի է»,- հավելեց Հովհաննիսյանը։ Ազգային Ժողովը 2014թ. սեպտեմբերի 10-ին, ձայների 112 կողմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեցին Արփինե Հովհաննիսյանի հեղինակած' վարչական իրավախախտումների մասին օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների մասին ծանուցման ընթացակարգերը: Մասնավորապես, սահմանվում է, որ քաղաքացին իր վերաբերյալ կայացված որոշմանը պատշաճ ծանուցված կհամարվի, եթե նա անձամբ կստանա ծանուցագիրը եւ առկա կլինի ստանալու մասին նրա ստորագրությունը: «Վարչական իրավ ախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխությունների համաձայն' 283 հոդվածի 6-րդ պարբերությունում գրված է, որ որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումը ստանալուց հրաժարվելու մասին։
Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced