Գեղարքունիքի մարզպետարանը գումար է տրամադրել ուժեղ քամուց վնասված շիրմաքարերի վերականգնման համար
SocietyԳեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզային հանձնաժողովի կողմից նոյեմբերի 14-ի ուժեղ քամու պատճառած վնասների մասին տվյալներն արդեն ներկայացրել է ՀՀ կառավարությանը: Ռաֆիկ Գրիգորյանի համապատասխան կարգադրությամբ, մինչեւ կառավարության կողմից սպասվելիք աջակցությունը, Գեղարքունիքի մարզպետարանի կողմից արդ են որոշակի դրամական օգնություն է հատկացվել 10 ընտանիքների` Նորակերտի եւ Ծովակի գերեզմանոցներում տապալված շիրմաքարերի վերականգման համար: Յուրաքանչյուր տուժած ընտանիքի հատկացվել է 100 հազար դրամ:
Ինչպես ն տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, Գեղարքունիքի մարզպետարանի կողմից դրամական օգնությունը տեղերում հատկացրել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը եւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը:
«Թե ինչ կարգի օժանդակություն կցուցաբերի կառավարությունը աղետից տուժած տնտեսություններին եւ կառույցներին, պարզ կլինի առաջիկայում, իսկ ահա մեր տրամադրած օգնությունը բարոյական աջակցություն էր այն հանգուցյալների ընտանիքներին, որոնց հարազատների շիրմաքարերը տապալվել ու ջարդվել են ուժեղ քամուց: Այդ 10 ընտանիքները հոգեկան խոր ապրումների ու մտահոգության մեջ էին, եւ նրանց ինչ-որ կերպ փարատելն անհրաժեշտություն է»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: