Ռուսական շոու բիզնեսի ո՞ր հայտնի երգչուհու հետ է զուգերգ կատարել Մարտ Բաբայանը
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Ռուսաստանաբնակ հայ երգիչ Մարտ Բաբայանը շուտով զուգերգ կներկայացնի ռուսական շոու բիզնեսի հայտնի երգչուհի Զառայի հետ։ Այս մասին առաջին անդրադարձը երգիչը վստահել էBlogNews-ին:)

Մարտը և Զառան օրերս ձայնագրել են «Полетели дни» կոչվող երգը, որի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը՝ Ասլան Գուսեյնովը։
Երգի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 20-ին՝ «Տաշի շոու» ամանորյա համերգի ժամանակ։ «Полетели дни» երգը տեսահոլովակ կունենա, թե՝ ոչ, Մարտն ու Զառան դեռ չեն որոշել։
Երգիչը BlogNews-ին է տրամադրել նաև տեսանյութ ձայնագրման ստուդիայից։