Թումանյան-Կողբացի խաչմերուկում ջրի կուտակումը եղել է կոյուղատար համակարգի վթարի հետևանք
SocietyՄայրաքաղաքի Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում նոյեմբերի 16-ին տեղացած անձրևի ժամանակ ջրերի կուտակվելու մասին զանգվածային որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության առնչությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը տեղեկացնում է, որ ջրերի ժամանակավոր կուտակումը մայրաքաղաքի նշված հատվածում ամենևին կապ չունի անձրևատար համակարգի խցանման կամ վատ գործելու հետ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջրերի կարճ ժամանակով կուտակումը տեղի է ունեցել կոյուղատար համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով, ինչը, «Երևանջուր» ՓԲԸ-ի օպերատիվ արձագանքման արդյունքում արագ վերացվել է: Ինչ վերաբերում է անձրևատար համակարգին, ապա այն եղել է մաքուր վիճակում և գործել անխափան: