Մայրաքաղաքում ընթացիկ տարում նկարազարդվել է 309 բակային տարածք
SocietyԲակերի բարեկարգման 2015թ. տարեկան ծրագրին զուգահեռ, մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ծրագրերի շրջանակում ավարտվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2015թ. ծրագրով նախատեսված 280 բակայ ին տարածքների փոխարեն նկարազարդման աշխատանքներ իրականացվել են 309 հասցեներում:
Հաշվի առնելով, որ բակերը հիմնականում նաև երեխաների հանգստի կազմակերպման վայրեր են, նկարազարդման թեմաներն ընտրվել են միջավայրին համապատասխան՝ հաշվի առնելով նաև բնակիչների ցանկություններն ու պատկերացումները: Առհասարակ, նկարազարդումների համար ընտրվում են ավտոտնակների և բակերին հարակից այլ շինությունների պատերը: Յուրօրինակ այս մոտեցմամբ թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում անշուք պատերն ու ավտոտնակները:
Բակային տարածքների նկարազարդման աշխատանքներին զուգահեռ, տարեկան ծրագրով ներկվել են նաև վարչական շրջանների բակային տարածքների երկաթյա կառուցվածքները: