Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է
SocietyՆոյեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: