Բժիշկներն ստեղծել են ինսուլինի՝ աշխարհում առաջին հաբը
SocietyՍանտա Բարբարայի համալսարանի բժիշկներն ստեղծել են աշխարհում առաջին հաբը, որը թույլ Է տալիս ինսուլինը շաքարախտով հիվանդների օրգանիզմ հասցնել՝ չօգտագործելով սրսկումներ, ինչը պետք Է հոգեբանորեն հեշտացնի այս հորմոնի ընդունումը, ինչի մասին նրանք պատմել են Օռլանդոյում ԱՄՆ-ի դեղագործների ասոցիացիայի հանդիպմանը:
Ինչպես բացատրում են բժիշկները, ինսուլինը բերանով օրգանիզմ հասցնելու գլխավոր խնդիրն այն Է, որ դրա մոլեկուլներն ստամոքսում եւ աղիներում հեշտությամբ քայքայվում են մարսողական հյութերից, ուստի գիտնականներն արդեն մի քանի տասնամյակ աշխատում են մարսողական համակարգից հորմոնի մոլեկուլների պաշտպանության միջոցների ստեղծման վրա:
Գիտնականներն առաջին անգամ կարողացել են ստեղծել հաբեր, որոնք կարող են ոչ միայն ինսուլինը բերանով հասցնել մարդու օրգանիզմ, այլեւ նվազեցնել դեղի դոզան՝սովորելով ստեղծել հատուկ «նանոսպեղանիներ», որոնք կաողանում են կպչել աղիների պատերին:
Բժիշկների խոսքով՝ առայժմ այդ հաբերը հավանություն չեն ստացել կարգավորող մարմինների կողմից, եւ դրանք պետք Է կլինիկական փորձարկումներ անցնեն կենդանիների եւ մարդկանց վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: