Արմեն Ալավերդյանը պարզաբանում տվեց Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառուցման գնումների վերաբերյալ
SocietyՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հերքում է Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառուցման հետ կապված մամուլում տեղ գտած լուրերը, թե կատարվել են անիրատեսական գնումներ՝ ուռճացված գներով: Կառավարության նիստում Ալավերդյանը նշեց, որ ՀՀ ֆինանսնեևրի նախարարության կայքում տեղադրվել է համապատասխան պարզաբանում և ավելացրեց. «Օրինակ` գրվել էր, որ անիրատեսական գնով՝ 40 հազար դրամով ձեռք է բերվել օճառաման: Նկատի է առնվել այն ապրանքը, որը եվրոպական է և նախատեսված է ոչ թե մեկ օճառի անհատական օգտագործման համար, այլ բազմակի օճառի տեղադրման համար: Ապրանքները ձեռք են բերվել ՀՀ-ում գործող խոշոր կազմակերպություններից մեկից՝ «Իդեալ» համակարգից, և ապրանքներն իրենց որակով ու գնով համապատասխանում են պահանջներին ու եվրոպական են՝ բարձրորակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ալավերդյանը:
Միաժամանակ, փոխնախարարը խոստացավ հետագայում ևս պարզաբանումներ ներկայացնել գնումների առնչությամբ մամուլում բարձրացված հարցերի հետ կապված:
Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների ժամկետը կառավարության որոշմամբ տեղափոխվեց մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը: