Անդրանիկ Գրիգորյանի մոտ սոմատիկ շեղումներ չեն հայտնաբերվել
SocietyNews.am-ը գրում է.
Նոյեմբերի 18-ին Ադրբեջանից վերադարձած ԼՂՀ քաղաքացի Անդրանիկ Գրիգորյանի սոմատիկ շեղումներ չեն հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ բուժզննում է անցել Անդրանիկ Գրիգորյանը:
«Անդրանիկ Գրիգորյանը երեկ հետազոտվել է մեզ մոտ, սոմատիկ շեղումներ չեն հայտնաբերվել»,- ասաց հիվանդանոցի բժիշկ Ալեն Պողոսյանը:
Նշենք, որ 2015 թ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցելՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Հաջորդ օրը ադրբեջանական լրատվամիջոցները, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, տարածել էին նրա հետ «հարցազրույցը» եւ «սահմանն անցնելու» պահը։ ԼՂՀ ՊԲ-ն դա կեղծիք էր որակել: