Ռուզաննա Անդրեասյան.«Ամուսինս հուզմունքից չկարողացավ երկար գրկել»
Lifestyle Bravo.am-ը գրում է.
Ռուզաննա Անդրեասյանն առաջին անգամ մայրացել է։ Երգչուհու դուստրը ծնվել է օրեր առաջ, փոքրիկին անվանակոչել են Նատալի: BRAVO.am-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկը հայտնել է, որ աղջնակի հետ արդեն տանն է:
“Հիմա ինձ ավելի լիարժեք եմ զգում: Որ ասում են՝ մայրական բերկրանք, ուղղակի խոսքեր չեն, իսկապես այդպես է։ Նրան անընդհատ շոշափում եմ, նայում եւ չեմ հագենում, քանի որ անիրական է ինձ թվում… Երեւի ժամանակ է պետք, որ գիտակցեմ։ Երբ ամուսինս առաջին անգամ գրկեց, ճակատին քրտինք հայտնվեց, այդ վայրկյանները կարճ տեւեցին. հուզմունքից եւ երջանկությունից չկարողացավ դստերը երկար պահել գրկում”,-պատմել է Ռուզաննան:Շարունակությունը՝ այստեղ:
