Արա Նռանյանը ներկայացրել է հայկական փորձը Ղրղզստանի ԵԱՏՄ անդամակցության եռամսյա արդյունքների գնահատման ժամանակ
EconomicsԵվրասիական տնտեսական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին գումարել է հերթական նիստը` նպատակ ունենալով քննարկել Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության 100 օրերի արդյունքները:
Ինչպես տեղեկացրին ԵԱՏՀ մամուլի ծառայությունից, նիստի մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքները մի քանի ուղղություններով, մասնավորապես, ԵԱՏՄ-ում տեխնիկական կարգավորման, սանտիարական, ֆիտոսանիտարական և անասնապահական գործողությունների կիրառման, մաքսային, առևտրի, տրանսպորտի և ենթակառուցվածքների, ձեռնարկատիրական գործունեության զարգացման, ֆինասնական ու միգրացիոն քաղաքականության վերաբերյալ հարցեր:
ԵԱՏՀ-ում տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վալերի Կորեշկովը նշել է, որ Ղրղզստանում ընթանում է ԵԱՏՄ կանոնակարգերի փուլային ներդրում: Նրա տեղեկացմամբ` սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնապահական գործողությունների ներդրման ոլորտում ազգային նորմատիվային իրավական բազայի` ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման մեծ աշխատանք է տարվել:
ԵԱՏՀ-ի հայ նախարար Արա Նռանյանն անդրադարձել է ղրղզ ձեռնարկատերերի բարձրացրած մի քանի հարցերին` պարզաբանումներ ներկայացնելով անհատական և առևտրային նպատակներով ալկոհոլի ու նմանատաիպ այլ ապրանքների տեղափոխման պահանջների հարցի շուրջ: Մատնանշելով անասնապահական վերահսկողության ծառայությունների համապատասխանեցման խնդիրը` Արա Նռանյանը նկարագրել է հայաստանյան փորձը, ինչպես նաև նա շոշափել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձման գործընթացի պարզեցման անհրաժեշտությունը, որն այսօր ԵԱՏՀ-ի աշխատանքների օրակարգում է: Այդ հարցի լուծումը թույլ կտա խթանել ԵԱՏՄ ներսում առևտրաշրջանառությունը: