«Ժողովուրդ». Վերջին մեկ ամսում ձվի գինը Հայաստանի խանութներում բարձրացել է միջինը 5-ից 10 դրամով
Economics«Հաշվի առնելով Հայաստանում առկա ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, այս թանկացումը չի կարող հատկապես անապահով խավի բնակիչների կենցաղի վրա չազդել։ Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության ավելի քան 37 տոկոսը, կամ նույն է թե՝ ավելի քան մեկ միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ։
«Ժողովուրդ»–ի հետ զրույցում Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաների տնօրենները հավաստիացրել են, որ ձվի գների վերջին թանկացումները պայմանավորված են թռչնաբուծականների կողմից օգտագործվող նյութերի և ապրանքների համընդհանուր թանկացումներով։ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել է. «Գինը մի փոքր է բարձրացվել, որպեսզի ձվի և թռչնամսի արտադրողները գոնե վնասով չաշխատեն։ Չէ որ էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով ամեն բան թանկացել է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։