«Իմ Հայաստանը» երկիրը հայտնի կդարձնի համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա
Society«Իմ Հայաստանը» ծրագիրը կնպաստի, որ երկիրը հայտնի դառնա որպես համաշխարհային դասի զբոսաշրջային կենտրոն: Այս մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցությամբ ազդարարված ծրագրի մեկնարկին նշեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
««Իմ Հայաստանը» ծրագրի նպատակն այն է, որ Հայաստանը քարտեզի վրա ավելի հայտնի դառնա: Հայաստանն ունի գեղատեսիլ բնություն, հոյակապ խոհանոց, գլոբալ տուրիստական շուկայի համար գրավիչ վայր է: «Իմ Հայաստանը» կօգտագործի օգտագործի այս առավելությունները»,-նշեց դեսպանը:
Նրա խոսքով`5 միլիոն արժողությամբ ծրագրի շրջանակում կօգտագործվի այն ներուժը, որն ունեն երկու կազմակերպությունները: «Սմիթսոնյան ինստիտուտն աշխարհի ամենախոշոր համալիրն է: Այն իր նորարարական մոտեցումները կբերի զբոսաշրջության զարգացման և այլ հարցերում, տուրիստական հանրությանը կօգնի իր ուղերձն ավելի հստակ ձևակերպել»,-նշեց Ռիչարդ Միլսը:
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը շեշտեց, որ ծրագիրն օգուտներ կբերի Հայաստանի տնտեսությանը: «Այն աշխատեղեր կձևավորի, օգուտներ կբերի տնտեսության մյուս ճյուղերի համար: Ներկայումս Հայաստանի շուկան նեղ է, կենտորանացված է Երևանում, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը մնում է մայրաքաղաքում, հետո մեկ օրով այցելում հարակից վայրեր: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Սմիթսոնյան ինստիտուտը կաշխատեն հայերի հետ, որպեսզի Երևանից դուրս ձևավորվեն տուրիստական վայրեր»,-շեշտեց դեսպանը`հավելելով, որ ծրագրով կնպաստեն երկրի զարգ ացմանը:
Նոյեմբերի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Սմիթսոնյան ինստիտուտը ազդարարեցին «Իմ Հայաստանը»ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում:Վերապատրաստման դասընթացների, ծրագրերի մշակման, համայնքների ներգրավման, փաստագրման և այլ միջոցներով ծրագրիանձնակազմը կաշխատի հայաստանյան գործընկերների հետ` մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով նորռազմավարություններ մշակելու համար: Ծրագիրը կնսպաստի երկրի գյուղական համայքների զարգացմանը և կբարձրացնի Հայաստանի մասինիրազեկությունը միջազգային շուկաներում: