Հայաստանն արդեն իսկ միջազգային զբոսաշրջության կենտրոններից է. Հալի Բաթվին
SocietyՀայաստանն արդեն իսկ միջազգային զբոսաշրջության կենտրոններից է` իր բազմաթիվ եկեղեցիներով, մշակութային կոթողներով: Այս մասին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցությամբ ազդարարված «Իմ Հայաստանը» ծրագրի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց Սմիթսոնյանինստիտուտի միջազգային կապերի գրասենյակի ավագխորհրդատու Հալի Բաթվինը:
«Բացի այս ժառանգությունից, կան ոչ նյութական, ոչ շոշափելի մշակութայի աժեքներ, ինչպիսիք են երաժշտությունը, պարը, խոհանոցը, արհեստագործությունը, և դրանք համադրելով կարելի է զբոսաշրջիկների համար շատ հետարքրիր առօրյա և ժամանց ապահովել»,- նշեց նա:
Սմիթսոնյան ինստիտուտի միջազգային կապերի գրասենյակի ավագ խորհրդատուի խոսքով` «Իմ Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենք նպատակ ունեն նպաստել մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը:
«Հիմնական շեշտադրումը մշակութային զբոսաշրջությունն է: Նման բնույթի աշխատանքներ տարբեր երկրներում ենք իրականացնում»,-նշեց Բաթվինը:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերեն Հիլիարդըն ընդգծեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ուզում է, որ Հայաստանը լինի զբոսաշրջության առաջնակարգ կենտրոն:
«Ներկայումս Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հիմնականում ժամանակն անցկացնում են Երևանում, ինչը նշանակում է, որ զբոսաշրջության արդյունքում ձևավորվող օգուտները մարզային բնակչության համար գրեթե հասանելի չեն: Այս ծրագրի շրջանակում նպատակ կա ձևավորել զբոսաշրջային վայրերի շղթա: Մենք ուզում ենք, որ ավելի շատ զբոսաշրջիկներ գան, ավելի երկար մնան և ավելի շատ գումար ծախսեն այստեղ»,-նշեց նա:
Նոյեմբերի 20-ին ԱՄՆ ՄԶԳ և Սմիթսոնյան ինստիտուտը ազդարարեցին «Իմ Հայաստանը» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի նպատակն էզարգացնել և ընդլայնել մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում: Ծրագրի անձնակազմը վերապատրաստման դասընթացների,ծրագրերի մշակման, համայնքների ներգրավման, փաստա գրման և այլ միջոցներով կաշխատի հայաստանյան գործընկերների հետ` մշակութայինժառանգությունը պահպանելու նպատակով նոր ռազմավարություններ մշակելու համար: Ծրագիրը կնսպաստի երկրի գյուղական համայքներիզարգացմանը և կբարձրացնի Հայաստանի մասին իրազեկվածությունը միջազգային շուկաներում: