Ազատվեք գլխացավից և հուզմունքից անուշաբույր նարդոսի միջոցով
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այս հրաշալի խոտաբույսը կարողանում է հանգստացնել զգայարանները։ Նարդոսի յուղն ունի հիասքանչ առողջարար հատկություններ։ Այն կարող է լինել լավագույն հակաբակտերիալ, հակասնկային, հակասթրեսային, ցավազրկող և հանգստացնող միջոց։
Հեռազոտությունները ցույց են տվել, որ նարդոսը նվազեցնում է հուզմունքը։ Նարդոսով արոմաթերապիան առավել արդյունավետ է, քան հանգստանալը կամ մերսումը։
Նարդոսի յուղը կարողանում է նվազեցնել սթրեսը, թուլացնում է ծննդաբերական ցավերը, բուժում է անքնությունը, հանգստացնում է գլխացավերը։ Այն նաև բարձրացնում է տրամադրությունը։
Ներկայացնում ենք նարդոսի լիմոնադի պատրաստման եղանակ, որի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
12 բաժակ մաքուր ջուր
1 բաժակ մեղր
6 կիտրոնի հյութ
Նարդոսի յուղի 1 կաթիլ։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցնել ապակե տարայի մեջ և լավ խառնել։ Ըստ համային նախընտրության կարելի է ավելացնել մեղրը և ջուրը։ Բնական և օգտակար նարդոսի լիմոնադը պատրաստ է։
Նարդոսի յուղի կիրառման լավ տարբերակ է նաև այս յուղով լոգանքը։ Վաննայի մեջ լցնել 6 կաթիլ նարդոսի յուղ և պառկել վաննայի մեջ։ Այն շատ լավ միջոց է չոր մաշկի դեմ պայքարելու համար։