Հալեպը 26 օր է` զրկված են էլեկտրականությունից
SocietyՀալեպի անվտանգության իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Բնակչությունը 26 օր է` զրկված է էլեկտրականությունից, իսկ 7 ամիս`առանց մշտական համացանցային ծառայության է: Ինչպես տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, անհրաժեշտության դեպքում մարդիկ դիմում են համացանցի 3-G ծառայությանը, որ համեմատաբար սուղ է, և բնակչության մեծ մասը այն օգտագործելու հնարավորություն չունի։ Ջուրը մերթ ընդ մերթ հասանելի է դառնում: Չնայած ներկայում սննդամթերքի եւ վառելանյութի պակասություն չկա, սակայն գործազրկությունը, սղաճն ու պատերազմական պայմանները տնտեսական ծանր պայմաններ են ստեղծել հալեպցիների համար` դժվարացնելով նրանց ապրուստն ու ընտանեկան հիմնական կարիքների ապահովումը։
Սիրիահայության Շտապ Օգնության եւ Վերականգնման Մարմինն ու հալեպահայ բարեսիրական այլ միություններ շարունակում են աջակցել համայնքի բնակիչներին: Այսպիսի պայմաններում համայնքի ազգային, մշակութային, եկեղեցական, կրթական կառույցները գործում են` իրենց շուրջ համախմբելով հատկապես երիտասարդությանը: Շաբաթական պարբերականությամբ տեղի են ունենում մշակութային միջոցառումներ: