Արզնիում գայլերը հոշոտել են 13 գլուխ ոչխար
SocietyՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 20-ին` ժամը 11.31-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի ամառանոցներում գայլը հոշոտել է 10 ոչխար: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, ո ր ժամը 06.00-ի սահմաններում Վ. Հ.-ի ամառանոցում գայլերը հոշոտել են Ս. Ի.-ին պատկանող 13 գլուխ ոչխար: