Ներբանկային շուկայում այս շաբաթ բանկերը գնել են 81.7 մլն, վաճառել՝ 74.2 մլն դոլար
EconomicsԱրտարժույթի Հայաստանի ներբանկային շուկայում նոյեմբերի 16-20-ը բանկերը գնել են 81 մլն 677 հազար 56 ԱՄՆ դոլար՝ 480.88 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառել՝ 74 մլն 18 հազար 2 դոլար՝ 482.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3 մլն 80 հազար դոլարի առք եւ վաճառք՝ 482.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 4 մլն 134 հազար 947 դոլարի առք եւ վաճառք՝ 482.63 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 345 հազար 953 եվրո՝ 512.64 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 11 մլն 511 հազար 665 եվրո՝ 517.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում եվրոյի առք եւ վաճառք չի իրականացվել : «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում եվրոյով գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 90 մլն 441 հազար 701 ՌԴ ռուբլի՝ 7.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 342 մլն 680 հազար 84 ռուբլի՝ 7.43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում ռուբլիով առք եւ վաճառք չի իրականացվել:
Նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.3 մլն ԱՄՆ դոլար: