Աշխարհի ամենավտանգավոր մակաբույծները (լուսանկարներ)
LifestyleՄակաբույծներն «առկա են» երևի թե ցանկացած կենդանի օրգանիզմում, այդ թվում և մարդու: Նրանց մեծ մասին դժվար է համարել դասական մակաբույծներ այն առումով, որ նրանց հետ համատեղ գոյակցությունից որոշակի օգուտ է ձեռք բերում նաև վարակված օրգանիզմը: Մի շարք մակաբույծներ կարևորագույն դեր են կատարում «բնակության տեղ» հանդիսացող օրգանիզմների բնականոն կենսագործունեության ապահովման գործում: Սակայն նրանց մեծ մասն, անկասկած, վտանգավոր են:
Cymothoa exigua-ն խեցգետնակերպ մակաբույծ է, որը ներխուժում է ձկան բերանի խոռոչ, ներթափանցում խռիկներ, կպչում է ձկան լեզվին և սնվում նրա արյամբ:

Սակուլինա (Sacculina carcini )

Կրկին խեցգետնակերպ մակաբույծ է, որը «տեղավորում է» արական սեռի ծովախեցգետնի ստորին մասում, քայքայում է կենդանու հյուսվածքները և սնվում է խեցգետնի հեղուկով: Նրա գործունեության արդյունքում տեղի է ունենում խեցգետնի սեռական օրգանների դեգրադացիա և հորմոնալ խանգարում, ինչն, իր հերթին, ծովախեցգետնի մոտ առաջ է բերում էգին հատուկ դրսևումներ` խեցգետինը սկսում է հոգ տանել, պաշտպանել մակաբույծի ձվերը:
Ամենավտանգավոր մակաբույծներից են Իսկոդյան տիզերը (Иксодовые клещи род: Ixodes), որոնք, ներթափանցելով կենդանու մաշկի մեջ, անընդհատ մեծանում են` կլանելով իրենց մասսայից մի քանի անգամ շատ արյուն: Բացի այդ` մակաբույծները տարածում են այնպիսի հիվանդություններ ինչպիսինք են Էնցեֆալիտը և Բարելիոզը:

Մարդու համար ամենավտանգավոր մակաբույծներից մեկն, անկասկած, Ֆիլարիաներ են (Filariidae)

Այդ մակաբույծները խցանում են լիմֆվատիկ անոթները: Դա առաջ է բերում վերջույթների մեծացման: Այդ հիվանդությունը կոչում են փղախտ:
Շիստոսոման (Schistosoma)

Ամենաշատ ցավ պատճառող մակաբույծն է, որը ներթափանցում է կաթնասունների այդ թվում նաև մարդու մարմին՝ վարակված ջրում լողանալու միջոցով: Մակաբույծը վնասում է աղեստամոքսային տրակտը, լյարդը և միզապարկը: Արդյունքում տեղի է ունենում որովայնի մեծացում: