Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե 2015. Տավուշի մարզ. «Միգուցե նոր Սահմանադրությամբ ինչ-որ բաներ փոխվեն, աշխատատեղեր բացվեն ….». գյուղապետ

Interview

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Orer.am-ը շարունակում է ներկայացնել մարզերում տիրող տրամադրությունները:

Orer.am-ն արդեն ներկայացրել է Հայաստանի մարզերից Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Արարատի և Արմավիրի մարզերի գյուղերում տիրող տրամադրությունները:

Այսօրվա դիտարկումը Տավուշի մարզի մասին է` Իջևանի, Բերդի,Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածաշրջանների գյուղերով:

Նշենք նաև, որ մարզի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է: Բացի շրջկենտրոնից` մարզի քաղաքներն են Դիլիջանը, Բերդը, Նոյեմբերյանը, Այրումը: Սակայն մեր ուշադրության կենտրոնում ոչ թե մարզի քաղաքներն են, այլ տարածաշրջանի գյուղերը, քանի որ օգտագործելով Սահմանադրական հանրաքվեի առիթը` նաև հնարավորություն ենք ունենում ևս մեկ անգամ անդրադառնալ ու ներկայացնել մարզերի գյուղաբնակ համայնքների խնդիրները:

Ինչպես նախորդ մարզերի դեպքում, այս անգամ էլ պատահական սկզբունքով, յուրաքանչյուր մարզից ընտելով մեկ գյուղ, փորձեցինք պարզել, թե Տավուշի մարզի գյուղերում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում գյուղերում ինչ միջոցառումներ են իրականացվել և արդյո՞ք գյուղաբնակները ծանոթ են առաջարկվող նոր Սահմանադրության դրույթներին:

Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Աղավնավանք գյուղի գյուղապետ Վարդան Գրիգորյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղի բնակիչները հանրաքվեին նորմալ են վերաբերվում, և քարոզարշավն անցնում է նորմալ:

«Չեմ կարող ասել` նոր Սահմանադրության դրույթներին ծանոթացել են, թե՝ ոչ: Բնականաբար, մի մասը ծանոթացած կլինի: Մի քանի ընտրող ունենք, ամեն մեկն իր հոգսով է զբաղված: Ընտրության օրը կգան, կմասնակցեն, իրենց կարծիքը կասեն, կգնան»»,- ասաց Աղավնավանքի գյուղապետը:

Վ.Գրիգորյանի խոսքով` գյուղում ապրողների ու ընտրողների թիվը բավականին տարբեր են: Ընտրացուցակով 260 մարդու անուն կա, բայց աղավնավանքցիների մեծ մասը մեկնել է Ռուսաստան և գյուղում չեն բնակվում:

«Ընտրությանը ընդամենը կմասնակցի 160-170 հոգի»,- ասաց Վ.Գրիգորյանը:

Նույն մարզի Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանը Orer.am-ին ասաց, որ վիճակը նորմալ է, իսկ կուսակցություններն էլ, ամենայն հավանականությամբ, դեռ կգնան և կհանդիպեն գյուղացիների հետ:

Իսկ «արծվաբերդցիները հասցրե՞լ են արդեն ծանոթանալ առաջարկվող Սահմանադրության դրույթներին» հարցի պատասխանն այսպիսին էր. «Ով հավես է ունեցել, ծանոթացել է: Հիմնականում դպրոցում, հիվանդանոցում, մանկապարտեզում, գյուղապետարանում մարդիկ ծանոթացել են: Գյուղի ակտիվը հիմնականում այդտեղից է: Բացի այդ, հեռուսատատեսությամբ են լսում»,- ասաց Արծվաբերդի գյուղապետը:

Իսկ «ընդունելի՞ է արդյոք իրենց գյուղի բնակիչների համար փոփոխությունների նախագիծը» հարցի պատասխանը կարճ էր ու հստակ. «Ամսի 6-ին կասեն, էլի»,- ասաց Վ.Ուզունյանը:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն էլ, Orer.am-ի հարցերին պատասխանելով, նշեց, որ գյուղի բնակիչները, չնայած գյուղապետարանին հարցեր չեն ուղղում, բայց յուրաքանչյուրն էլ իր հետաքրքրության շրջանակներում և՛ լուրերից է տեղեկանում, և՛ նոր Սահմանդրության դրույթներն է կարդում:

«Կան մարդիկ էլ, որոնք ընդհանրապես են հետաքրքրվում: Մեր գյուղում այնպես է, ինչպես մյուս բոլոր տեղերում: Մենք քարոզարշավ չենք իրականացնում և, բնականաբար, մարդիկ այդ հարցով չեն գալիս գյուղապետարան:

Իհարկե, եթե որևէ մեկին որևէ հարց հետաքրքրի, մեր տեսակետը կհայտնենք: Ընդհանուր առմամբ` ասեմ, որ նախընտրական աշխուժություն չկա, ինչպես մյուս ընտրությունների ժամանակ է լինում»,- ասաց Բերդավանի գյուղապետը:

Նա նաև նշեց, որ գյուղացիների համար, այսպես ասած, հանգստի շրջան է սկսվել, քանի որ վեգետացիան ավարտվել է, բերքահավաքը` նույնպես, և յուրաքանչյուրն իր տնտեսաության խնդիրներով և ձմռան նախապատրաստական աշխատանքներով է զբաղվում: Ա.Գաբրիելյանը նշեց նաև, որ իրենց գյուղի բնակիչները բերքի իրացման և գումարների ստացման հետ կապված խնդիրներ նույնպես չունեն:

«Այդ առումով հատկապես շնորհակալ ենք և՛ մեր մարզպետին, և՛ մեր Կառավարությանը, որ արագ արձագանքեցին մեր խնդիրներին: Մարդիկ մինչև վերջ կարողացան հանձնել իրենց բերքը և ստանալ գումարները»,- ասաց Բերդավանի գյուղապետը:

Իսկ Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ գյուղի գյուղապետ Արարատ Թամրազյանը Orer.am-ին ասաց, որ իրենց գյուղի բնակիչները ծանոթ են նոր Սահմանադրության դրույթներին, սակայն համակարգային փոփոխությանը տարբեր կերպ են վերաբերում.

«Փոփոխությունը նաև մեր գյուղացիներին է վերաբերում, ուստի բոլորն էլ հետաքրքված են այս հանրաքվեով: Այսօրվա դրությամբ ամբողջ Հայաստանում բոլորի հոգսը նույնն է՝ աշխատանք չկա, բայց ինչ-որ տեղ ակնկալում են, որ լավ է լինելու»,- ասաց Ա.Թամրազյանը: Նա նշեց նաև, որ քաղաքական կուսակցությունները մինչ օրս իրենց գյուղացիների հետ չեն հանդիպել, իսկ քարոզչական պաստառներ և իրազեկման թերթիկներ իրենց գյուղ ուղարկել է Հանրապետական կուսակցությունը:

Խոսելով գյուղի հոգսերի մասին` նա նշեց, որ իրենց գյուղում 1500 բնակիչ կա, և նրանց այսօրվա հիմնական հոգսը տունը տաքացնելն է, քանի որ գազը թանկ է, և ամեն մեկը չի կարողանում գազով տուն տաքացնել:

«Վառելափայտ են կուտակում մարդիկ և պատրաստվում են ձմեռվան: Տա Աստված, հայ ժողովուրդը կարողանա աշխատի և ինքն իր քրտինքով գումար վաստակի: Որ չկա, դա է դժվարը: Միգուցե նոր Սահմանադրությամբ ինչ-որ բաներ փոխվեն, աշխատատեղեր բացվեն, ժողովուրդն էլ կարողանա իր երեխաներին ու ընտանիքը պահել: Այ, դա եմ ցանկանում ես»,- ասաց Արարատ Թամրազյանը:

Ասվածից պարզ է դառնում, որ մարդկանց մի մասը կարծում է, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն իր բարեկեցության հետ թեև առանձնապես կապ չունի, բայց գյուղի պատիվը բարձր պահելու համար, որպես պարտականություն, պատրաստ են հանրաքվեի օրը գնալ ու քվեարկել: Որոշ մարդիկ էլ իրենց կյանքի բարեկեցությունն ու երջանկության բանալին գտնելու հույսը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ են կապում` այն մտքով, որ եթե երկրում բան փոխվի, դրական տեղաշարժեր, այնուամենայնիվ, կլինեն:

Այստեղ տեղին է հիշել չինացիների չարակամ այն ասացվածքը, որ երբ որևէ մեկին վատն են ցանկանում, մաղթում են, որ նա հեղափոխությունների կամ համակարգային փոփոխությունների ժամանակշրջանում ապրի ու անվերջ «վայելի» դրա «պտուղները»:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia