Դատապարտյալ Նվեր Զախարյանը դադարեցրել է հացադուլը
SocietyՎարդաշեն քրեակատարողական հիմնարկում 15 օր հացադուլի մեջ գտնվող Նվեր Զախարյանը դադարեցրել է հացադուլը:
Այս մասին հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Նվեր Զախարյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին դիմում է ներկայացրել այն մասին, որ դադարեցնում է հացադուլը»,- ասաց Ղլեչյանը:
Դատապարտյալը նաև ՔԿՀ աշխատակազմին դիմում է ներկայացել իրեն փակ ռեժիմից բաց ռեժիմ տեղափոխելու հարցով: Նվեր Զախարյանը հացադուլ էր սկսել նոյեմբերի 5-ին: