Հայաստանը ներկայացվել է Բուխարեստի Գրքի միջազգային սալոնում
CultureԲուխարեստի Գրքի GAUDEAMUS միջազգային սալոնի ֆրանկոֆոնիայի տաղավարի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին: Միջոցառմանը որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ արդեն երրորդ տարի մասնակցել է Հայաստանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայն ության հետ կապի վարչությունից, ֆրանկոֆոն երկրների խմբի կազմում/GADIF Ռումինիայում ՀՀ դեսպանությունը ֆրանկոֆոնիայի տաղավարում ներկայացրել է ֆրանսերենով հրատարակություններ, այդ թվում` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ֆրանսերեն թարգմանությունը:
Բացման արարողությանը մասնակցել են Ռումինիայի նորանշանակ մշակույթի նախարար Վլադ Ալեքսանդրեսկուն, ֆրանկոֆոն երկրների դեսպաններ և Ֆրանկոֆոնիայի ռեգիոնալ հաստատությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը եւ Ռումինիայի մշակույթի նախարար Վլադ Ալեքսանդրեսկուն մտքեր են փոխանակել հայ-ռումինական մշակութային ընթացիկ հարցերի շուրջ:
Բուխարեստի Գրքի միջազգային սալոնի միջոցառումների շարքում Կորինտ հրատարակչության տաղավարում ներկայացվել է նաև ֆրանսիացի լրագրողներ Լոր Մարշանի եւ Գիյոմ Պերիեի «Թուրքիան եւ հայկական ուրվականը» գրքի ռումիներեն թարգմանությունը: