«Ոչ»–ի ճակատի երթն անցավ առանց միջադեպերի
SocietyԵրեւանի Ազատության հրապարակում ավարտվեց սահմանադրական փոփոխությունների եմ «Ոչ»–ի ճակատի երթը։ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ հաջորդ հանրահավքը դեկտեմբերի 3–ին է, իսկ դեկտեմբերի 7–ին` հանրաքվեի հաջորդ օրը, քաղաքացիներին հրավիրեց նշելու «Ոչ»–ի ճակատի հաղթանակը։
Երթն անցավ առանց միջադեպերի։
Նշենք, որ ինչպես նախորդ հանրահավաքներին, այս անգամ էլ հանրահավաքին ու երթին չէին մասնակցում «Ոչ»–ի ճակատը նախաձեռնած հիմնական կուսակցությունների առաջնորդներ Լեւոն Տեր–Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով նախատեսվում է անցում դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին։