Ստալոնեի դուստրերը հիացրել են իրենց գեղեցկությամբ
Lifestyle1in.am-ը գրում է.
Սիլվեստեր Ստալոնեն այցելել է «Գրիդ» ֆիլմի պրեմիերային կնոջ և երեք դուստրերի ընկերակցությամբ: Միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Regensy Village Theatre-ում, հայտնում է segodnya.ua-ն:
Դա հայտնի բռնցքամարտիկ Ռոկի Բալբոայի մասին յոթերորդ ֆիլմն է: Պրեմիերային 69-ամյա Ստալոնեն հայտնվել է կնոջ` Ջենիֆեր Ֆլավինի և 3 դուստրերի` 19-ամյա Սոֆիայի, 17-ամյա Սիստինի և 13-ամյա Սկարլետի հետ: Դերասանը և հպարտ հայրն ամբողջ երեկոյի ընթացքում փայլում էր իր գեղեցկուհիների շրջապատում և հաճույքով լուսանկարվում: