Եղանակը ցրտելուն պես՝ կանացի զգեստապահարանի ամենապահանջված իրերը դառնում են շարֆն ու գլխարկը: Շատ աղջիկներ երբեմն խուսափում են այս աքսեսուարներից՝ նախընտրելով սառչել և համարելով, որ դրանք կփչացնեն իրենց կերպարը: Մինչդեռ շարֆ + գլխարկ ճիշտ համադրության դեպքում ոչ միայն չեք փչացնի ձեր ոճը, այլև էլ ավելի կընդգծեք այն:
FashionYan.com-ը ստորև ներկայացնում է շարֆի և գլխարկի ոճային համադրության մի քանի տարբերակ:



















