Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵՏՄ-ն պետք է ունենա ընդհանուր կրթական հարթակ. Արմեն Աշոտյան

Society

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ինտեգրում կրթության միջոցով» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նշել է, որ իր համար պատիվ է հանդես գալ դասախոսություններով, մասնավորապես, Ամերիկյան համալսարանում, քանի որ վերջինս ՀՀ առաջատար բուհերից մեկն է:

 Անդրադառնալով դասախոսության բուն թեմային, նախարարը նշել է, որ կրթությունը լավագույն միջոցն է՝ ցանկացած ինտեգրման համար: «Եկեք տեսնենք՝ որն է կրթության նշանակությունը համաշխարհային գործընթացներին Հայաստանի ինտեգրման համար, և որ տարածաշրջանն է կրթական առումով ավելի շահավետ Հայաստանի քաղաքացիների համար: ԱՊՀ-ի շրջանակներում կան կրթական ծրագրեր, բայց նաև հայտնի է, որ ԱՊՀ-ի ծրագրերը հնացած են և կարիք ունեն վերանայման: Ես դժվարությամբ կարող եմ հիշել վերջին տարիների ընթացքում համաշխարհային կրթական իրադարձություն, որը տեղի է ունեցե լ ԱՊՀ երկրներում: Հայկական կրթական համակարգի հիմնական հարթակը եվրոպական բարձրագույն կրթական տարածքն է. այս տարի մենք նշում ենք Բոլոնյան գործընթացում մեր անդամակցության 10-ամյակը: Հենց սկզբից մենք փորձեցինք վերափոխել մեր կրթական համակարգը, որը ժառանգվել էր Խորհրդային Հայաստանից, և 2005 թվականից փորձ արեցինք ունենալ ազգային կրթական համակարգ, որը կհամապատասխաներ եվրոպական մրցակցային չափանիշներին»,- ասել է նախարարը:

 Աշոտյանի խոսքով` դժվար էր ստեղծել մի կրթական համակարգ, որը կհամապատասխաներ ժողովրդի ազգային ու մշակութային սպասումներին և եվրոպական բարձր չափանիշներին: Չնայած բոլոր խոչընդոտներին և դժվարություններին, եվրոպական բարձրագույն կրթական տարածքում ընդգրկված լինելու շնորհիվ հնարավոր եղավ հաջողության հաեսնել և ավարտել կրթական բարեփոխումների առաջին փուլը: Իրականացվեցին բոլոր այն կառուցվածքային փոփոխությունները Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում, որոնք հարկավոր էին եվրոպական կրթական տարածքին համապատասխանելու համար:

«Ներկայումս մենք ունենք եռաստիճան կրթական համակարգ, կրեդիտային համակարգ, ինստիտուցիոնալ որակավորման կենտրոններ ոչ միայն ազգային մակարդակով, այլ նաև համալսարանների: Ներկայումս մարտահրավեր է Հայաստանի համար՝ անցնել բովանդակային բարեփոխումների, փորձել վերանայել կրթական ծրագրերի բովանդակությունը ըստ եվրոպական չափանիշների և դրանք համապատասխանեցնել հասարակության և քաղաքացիների պահանջներին: Կրթության դերը, ընդհանրապես, թերագնահատվում է քաղաքական գործընթացներում: Իմ կարծիքով, կրթությունը լավագույն գործիքն է՝ մարդկանց իրար կապե լու տեսանկյունից: Կրթությունը մարդ-մարդ կոնտակտի լավագույն հարթակն է: Ցանկացած քաղաքական և գեոքաղաքական գործընթաց կարող է դառնալ հաջողված, որովհետև նախևառաջ այն լավ հնարավորություն է միջմշակութային փոխանակման և հրաշալի գործիք՝ մարդկային հարաբերությունների և վստահության կառուցման համար: Ահա ինչու, ես կարծում եմ, որ Եվրոպական Միությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը և գիտական ծրագրերին Արևելյան Գործընկերության երկրներում»,- հավելել է Արմեն Աշոտյանը:

 Նախարարը հիշեցրել է` 2014 թվականից մեկնարկել է ԵՄ նոր կրթական ծրագիր՝ «Էրազմուս+»: Հաջորդ կարևոր ծրագիրը «Հորիզոն-2020» ծրագիրն է՝ գիտական հարթակ, որը թույլ կտա հայ գիտնականներին և հետազոտողներին դառնալ Եվրոպական հետազոտողների միության անդամ: 2016 թվականից Հայաստանը պաշտոնապես կմիանա «Հորիզոն-2020»-ին՝ որպես լիարժեք անդամ, իսկ դա նշանակում է, որ հայ գիտնականները մրցունակ լինելու դեպքում կստանան ֆինանսական աջակցություն և Եվրոպայում կկարողանան գտնել գործընկերներ:

«Երբ մենք խոսում ենք ապագայի մասին, շատ կարևոր է հասկանալ, որ Հայաստանը երբեք չի փոխի իր տեղը եվրոպական բարձրագույն կրթական տարածքում: Հայաստանը միակ ոչ ԵՄ անդամ երկիրն է, որը ստանձնել էր Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը 3 տարով և Բոլոնիայի նախարարական գագաթաժողովն անցկացրել Երևանում: Այսպիսով, շատ կարևոր է հասկանալ, որ Բոլոնիայի գործընթացի քաղաքակրթական ընտրությունը Հայաստանի կրթական համակարգի համար ոչ միայն կրթական չափանիշների խնդիր է, այլ նաև արժեքների:  Կարծում եմ՝ ձեզ կարող է հետաքրքրել ԵՏՄ-ի անդամակցության կրթական հեռանկարները: Այս պահին ԵՏՄ-ն չունի կրթական համակարգ: Սակայն կան կետեր, որոնք պարտադրում են անդամ երկրներին ավտոմատ ընդունել ավարտական դիպլոմները և գիտական աստիճանները (բացառություն է կազմում բժշկական, մանկավարժական և իրավաբանական կրթությունը): Այսպիսով, ընդհանուր տնտեսությունը թելադրում է ընդանուր աշխատանքային շուկան, իսկ ընդանուր աշխատանքային շուկան պարտադրում է ունենալ ընդանուր կրթական հարթակ: Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե ԵՏՄ-ն երկարատև ծրագիր է, ապա այն պետք է ունենա նաև իր կրթական համակարգը և իր կրթական ծրագրերը, որովհետև ԵՏՄ երկրները Բոլոնիայի գործընթացի անդամներ են:  Հետևաբար, հասկանալի է, որ եթե անգամ ԵՏՄ-ն ունենա իր կրթական ծրագիրը, այն չի հակասի եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ծրագրերին, հակառակը՝ այն պետք է օգտագործի եվրոպական ծրագրերի փորձը: Ամփոփելով ելույթս՝ մեկ անգամ ևս փաստեմ, որ կրթությունը պետք է ընդունվի որպես շատ կարևոր քաղաքական և տնտեսական գործիք՝ երկարաժամկետ և կայուն ինտեգրման ծրագրերում»,-մասնավորապես նշել է Արմեն Աշոտյանը:

 Նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են բուհերի վարկանիշավորմանը, Բոլոնիայի գործընթացին, բուհական գրադարաններին և այլն:

 

 

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers