Մոտոցիկլ, դաշնամուր, բիլիարդ. Պուտինի տարաբնույթ հոբբիները (լուսանկարներ)
LifestyleՌԴ նախագահը հայտնի է իր ակտիվ կենսակերպով և տարաբնույթ հոբբիներով: Քաղաքական գործիչը ոչ միայն տարված է սպորտով, այլև, ինչպես ցանկացած ռուս, սիրում է արագ ընթացքը, ձկնորսությունը և անգամ` գլխապտույտ առաջացնող թռիչքները:
Ինչպես տեղեկացնում է Luxlux.net-ը՝ պապարացիներն իսկապես զարմացել են՝ Վլադիմիր Պուտինին տեսնելով Harley-Davidson Lehman Trike մոտոցիկլով ընթանալիս. վերջինս գլխավորել է մոտոցիկլավարների շարանը:
Պուտինի հաջորդ հոբբին ինքնաթիռներն են: Նա նստել է Т-50-ի 5-րդ սերնդի կործանիչի ղեկին: Վլադիմիր Պուտինը նաև սիրելի խաղ ունի՝ ռուսական բիլիարդը: Բիլիարդ խաղալիս նրան հաճախ ընկերակցում է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
ՌԴ նախագահը նաև դաշնամուր է նվագում: Սանկտպետերբուրգյան բարեգործական համերգի շրջանակում, որը նվիրված էր օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին, ՌԴ ղեկավարը կատարել է С чего начинается Родина ստեղծագործությունը:




