Բելգիայի թագավորական ակադեմիան նախաձեռնել է Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով
SocietyԲելգիայի մայրաքաղաք Բրյուսելում նոյեմբերի 24-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով, որը կազմակերպել են Բելգիայի թագավորական ակադեմիան և Բրյուսելի ազատ համալսարանը:
Այդ մասին փոխանցում է Բելգիայի թագավորական ակադեմիայի պաշտոնական կայքը:
Համաժողովի ակադեմիական առաջնորդներն են լինելու Բելգիայի թագավորական ակադեմիան ներկայացնող Լաբրո Կուլուբարիտսիսը, Վալերի Անդրեն և Աիդա Ղազարյանը:
Համաժողովին կմասնակցեն Բրյուսելի, Ժնևի, Մոնպելիեյի, Լուվենի և Ամստերդամի համալսարանների դասախոսներ և ակադեմիկոսներ:
«Ցեղասպանության դատապարտումը դարձել է մեր ժամանակների գլխավոր հարցերից մեկը: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի և այլ ժողովուրդների ցեղասպանության ճանաչումը դեռևս առկախ է, քանի դեռ Թուրքիան հրաժարվում է ճանաչել այդ փաստը` այդպիսով վտանգելով ժողովուրդների միջև նոր հարաբերությունների հաստատումը»,- ասված է Բելգիայի թագավորական ակադեմիայի պաշտոնական կայքում: