Թեյլոր Սվիֆթի սիրելին հոգնել է նրա հայտնի լինելուց
Lifestyle1in.am-ը գրում է.
Երգչուհի Թեյլոր Սվիֆթին և նրա ընկերոջը՝ Քելվին Հարիսին Բևերլի Հիլզում հայտնի ռեստորանում ռոմանտիկ ընթրիքից հետո մուտքի մոտ սպասելիս են եղել պապարացիները, բայց չեն կարողացել լուսանկարել զույգին: Թեյլորը ռեստորանից մենակ է դուրս եկել, հայտնում է 7days.ru-ն: Իսկ Հարիսն անհասկանալի պատճառներով ռեստորանը լքել է պահեստային ելքով:
Հնարավոր է՝ հարցն այն է, որ դիջեյը պարզապես հոգնել է իր ընկերուհու հայտնի լինելուց: Բոլորովին վերջերս Քելվինը զայրացած նամակ է հրապարակել լրագրողների հասցեին, որոնք բամբասանքներ են տարածել իր ու Թեյլորի մասին՝ խոստանալով նույնիսկ նրանց քրեական պատասխանատվության ենթարկել: Զույգի ընկերների հաղորդմամբ՝ Սվիֆթի սիրելին թանկարժեք ռեստորաններ գնալուց նախընտրում է տանը մնալ ու լավ ֆիլմ դիտել: Իսկ հարաբերությունների առաջին ամիսներին երգչուհին և դիջեյը հանդիպել են բացառապես Թեյլորի պենտհաուսում: