ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
SocietyՀՀ տարածքում ավտոճանապարհներն, նոյեմբերի 22-ի ժամը 13։00-ի դրությամբ, անցանելի են, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռա յին անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախարարության ստացած տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: