12-ամյա երեխան ընդունել է մոր ծննդաբերությունը
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Կանադացի դպրոցականը հաջող կերպով ընդունել է իր մոր ծննդաբերությունը: Այս մասին հայտնում է CTV News-ը: Քեմփբել-Ռիվեր քաղաքի բնակչուհի Դենիել Էդվարդսը սպասում էր իր 5-րդ երեխային, երբ նախորդ շաբաթ օրը զգացել էր, որ ծննդաբերում է, սակայն չի կարողացել հասնել հեռախոսին հիվանդանոց զանգելու համար:
Այդ պահին կնոջ 12-ամյա որդին` Գելան Էդվարդսը, օգնության է հասել մորը: Մայրը ծննդաբերության ժամանակ ցուցումներ է տվել տղային, ով կարողացել է հաջող ընդունել երեխայի ծնունդը, ինչից հետո մկրատով կտրել է պորտալարը և լողացրել նորածնին:
Ինչպես հայտնել է 12-ամյա Գելանը, նրան հաջողվել է ընդունել երեխայի ծննդաբերությունը, քանի որ նա այդ մասին շատ է կարդացել և հեռուստահաղորդումներ դիտել: Կինը և նորածինը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ պարզվել է,որ նրանք երկուսն էլ առողջ են: