Բուլղարիայում 6600 տարվա հնության ոսկյա կախազարդ են հայտնաբերել
Lifestyletert.am-ը գրում է.
Եվրոպայի հնագույն նախապատմական քաղաքներից մեկում մոտ 6600 տարվա հնության ոսկյա կախազարդ է հայտնաբերվել, որը կարող է լինել հնագույնն աշխարհում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` 2 գրամ կշռող ոսկյա հնագույն զարդը հայտնաբերվել է Բուլղարիայի Վառնա քաղաքի «Սոլնիցատա» (թարգմանաբար` «աղի փոս») հնագիտական վայրում պեղումներ անելիս:
Հնագետների կարծիքով` այտ տարածաշրջանը կարող էր նախապատմական առաջադեմ հասարակության մաս լինել, որտեղ, հավանաբար, առաջինն են յուրացրել ոսկին ձուլելու և ոսկյա իրեր պատրաստելու արվեստը