Գիտնականները պնդում են, որ սրճամոլներն ավելի երկար են ապրում
LifestyleՀարվարդի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ օրական 3-5 բաժակ սուրճ խմողներն ավելի երկար են ապրում: Այդ եզրակացությանը նրանք հանգել են փորձի արդյունքում, որին մասնակցել է 200 հազար մարդ, հայտնում է napensii.ua-ն:
Սուրճի օգտագործման դրական ազդեցությունը շատ հեշտ է բացատրել, քանի որ այդ ըմպելիքը պարունակում է սրտի աշխատանքի վրա ազդող հզոր հակաօքսիդիչ: Եթե դուք սիրում եք սուրճ և պարբերաբար օգտագործում, ապա 19%-ով նվազեցնում եք սիրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը: Բացի դրանից՝ 24%-ով նվազում է շաքարախտով հիվանդանալու, և 37%-ով՝ նյարդային համակարգի հիվանդություններից մահանալու ռիսկը:
Գիտնականները ենթադրել են, որ սուրճի օգտագործումը նպաստում է գլխուղեղում հատուկ նյութերի առաջացմանը, որոնք նման են հակադեպրեսանտների: Այդ պատճառով էլ սրճամոլների մեջ 36%-ով ցածր է ինքնասպանության հակվածությունը:
Գիտնականները խորհուրդ են տալիս օրական խմել գոնե մեկ բաժակ սուրճ: