Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ սեպտեմբերի 14-ին այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը եւ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Տաճատ Վարդապետյանը: Հյուրերը ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915թ. Հայոց Ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք եղան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: