Ճապոնիայում պատրաստվել Է ալմաստներից եւ պլատինից տոնածառ՝ 800 հազար դոլարով
SocietyՃապոնիայի ոսկերչական խանութներից մեկն ստեղծել Է պլատինից եւ ադամանդներից Սուրբծննդյան տոնածառ՝ 800 հազար դոլար արժեքով: Ինստալացիայի գլխավոր թեման Մոխրոտիկի այն պատմությունն Է, որը ցուցադրված Է Walt Disney-ի մուլտֆիլմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ամբողջ կոմպոզիցիայի կենտրոնում կոշիկն Է՝ երեք կարատանոց ադամանդով: Ցանկության դեպքում կարելի Է նման տոնածառ պատվիրել: