Թինա Քեյը՝ Սոչիի պարային օլիմպիադայում տարած հաղթանակի մասին
LifestyleNews.am-ը գրում է.
«Զվարթնոց» օդանավակայան ժամանած Թինա Քեյի տրամադրությունը բարձր էր եւ հաղթական։ Պարուհու ղեկավարած «Թի Քեյ» շոու բալետը հաղթանակ է տարել Սոչիում կայացած միջազգային օլիմպիադայում.
«Մասնակցել ենք Սոչիում կայացած պարային օլիմպիադային, որտեղ ներկայացված էին շուրջ 5000 մասնակից։ Մեր երեխաները պատվավոր առաջին հորիզոնականը գրավեցին»,-իր հաղթական տրամադրությամբ NEWS.am STYLE-ի հետ կիսվեց Թինա Քեյը։
Սյունե Առաքելյան
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի