Yerevan, 23.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մանչի նորաձևության ցուցադրությունը. հյուրերի ստացված և չստացված «Ա-ԼՅԱ հարսնաքույր» կերպարները (լուսանկարներ)

Wnews.am-ը գրում է.

Նոյեմբերի 21-ին Doubletree by Hilton Yerevan-ում կայացավ դիզայներ Մանուկ Ալեքսանյանի fashion ցուցադրությունը: Wnews.am-ը  ևս հրավիրված էր ցուցադրությանը և հիմա մանրամասն կներկայացնեմ այն` մեր տպավորություններով:

Կազմակերպվածություն. Լավ երաժշտություն,  լուսանկարվելու համար սթենդ, շամպայն, բարեհամբույր սպասարկող անձնակազմ, լուսանկարիչներ, լրագրողներ: Ամեն ինչ տրամադրում էր լավ երեկո անցկացնելուն: Ցուցադրությունն ընթացավ սահուն, ոչ  մի կիքս չգրանցվեց, եթե անգամ, եղել են կիքսեր, դրանք հայտնի են միայն Մանուկ Ալեքսանյանին,  մենք, ամեն դեպքում, ոչինչ  չենք նկատել:  Ամեն ինչ արված էր ճիշտ, պրոֆեսիոնալ: Ճիշտ է, ցուցադրությունը սկսվեց մի փոքր ուշացումով, բայց դա Հայաստանի համար կարծես բնական է դարձել և մեղավոր են ոչ թե կազմակերպիչները, այլ ուշացող հյուրերը:

Հյուրեր.  Ընդհանրապես, ողջ աշխարհում, ցուցադրություններին հավասար, երբեմն անգամ առավել, քննարկվում է ցուցադրությանը ներկա հայտնի և անհայտ  հյուրերի ոճը: Հայաստանում ևս  ցուցադրության հյուրերը հատուկ պատրաստվել էին այդ օրվան, մտածել իրենց կերպարները: Միայն զարմանալի է, որ բոլորը, կամ գրեթե բոլորը մտածել էին միևնույն ուղղությամբ՝ որքան հնարավոր է կարճ զգեստներ, չափազանց բարձրակրունկ կոշիկներ, բաց մարմին,  շատ դիմահարդարում և լաքապատ, բարձր ուռած մազեր: Նորաձևության ցուցադրությունները հարսանիքներ չեն, դրանք սեփական անհատականությունը, ոճը ցուցադրելու հրաշալի հնարավորություն են և բոլորովին պարտադիր չէ այնտեղ գնալ ա լյա հարսնաքույր կամ «վիպուսկնոյ» կերպարով:  Մեր իրականության մեջ դեռևս այս մշակույթը ձևավորվոծ չէ, «հայկական գլամուռ». սրանով թերևս ամեն ինչ ասված է: Որքան բնական, ինդիվիդուալ, հասարակ, բայց ոճային են աշխարհի ամենահայտնի նորաձևության ցուցադրությունների հյուրերը, այնքան միանման, քաղքենի և գռեհիկ են  մեր ցուցադրության հյուրերը, ավելի ճիշտ՝ հյուրերի 90%-ը, որովհետև այն մյուս 10%-  մեջ կային իսկապես հրաշալի կերպարներ: Քանի որ 90%-ին ինքներդ էլ լավ գիտեք, խոսենք  10%-ի մասին:

Մայա Պողոսյանը հրաշալի էր : Նա միանգամից աչքի է ընկնում և մարդկանց հայացքներն ուղղվում են նրան: Նա բարձրահասակ, շիկահեր տիկնիկի է նման: Մայան կրում էր սպիտակ տիկնիկային զգեստ և Մանուկ Ալեքսանյանի ցուցադրության աքսեսուարներից մեկը՝ կապույտ վզկապը: Նա նաև անընդհատ սելֆի էր անում. սթենդի մոտ, երբ լրագրողները լուսանկարում էին իրեն, նա սելֆի էր անում, երբ հյուրերն արդեն գնացել էին…մի խոսքով նա շատ գեղեցիկ ու  տիկնիկային կերպար է:

Աստղիկ Սաֆարյան. Աստղիկն իր ոճում էր՝ վարդագույն պարզ զգեստ և վառ աքսեսուարներ՝ գլխարկ, կանաչ գույնի կոշիկներ և շատ զարդեր:

Աննա Գրիգորյան. Աննան, թեպետ, մասնակցում էր  ցուցադրությանը որպես մոդել, բայց հետո նա փոխվեց և ցուցադրության ավարտին ներկայացավ շատ ոճային կերպարով: Հատկապես հետաքրքրիր էին  Աննայի կոպիտ, բալագույն կոշիկներն ու բալագույն րյուկզակը:

Կային ևս միա քանի հյուրեր, ովքեր հրաշալի կերպարում էին՝ բալագույն զգեստով, մորթյա շարֆով և կոպիտ բարձր կոշիկներով աղջիկը, որ կարծես այլ ժամանակաշրջանից լիներ, հետաքրքիր բազմաշերտ զգեստով Սոնյան, ով երբեք չի դավաճանում իր ոճին:

Ցուցադրություն. Մանուկ Ալեքսանյանը ներկայացրեց քսան զգեստ, որոնք ստեղծելու համար նրան ոգեշնչել է Փարիզը.

«Հրաշալի փոփոխություններ տեղի ունեցան իմ կյանքում Եվրոպա մեկնելուց հետո. սեր , երջանկություն և դրանք էլ ինձ ոգեշնչեցին հավաքածուն ստեղծելիս»,-ասաց նա:

Ցուցադրությունը բացեց Աննա Գրիգորյանը, իսկ  ավարտն ամենաանսպասելին էր: Runway բարձրացավ մոդել Անահիտ Հարությունյանը՝ թափանցիկ սեքսուալ երեկոյան զգեստով  և Մանուկ Ալեքսանյանը: Ցուցադրությունն ավարտվեց նրանց կրքոտ համբույրով, որն ընդունվեց բուռն ծափահարություններով:

Մոդելներ.  Մանուկի զգեստներից շատերը լավն էին, բայց երբեմն դրանցից ուշադրությունը շեղում էին մոդելները, ովքեր չէին կարողանում քայլել բարձր կոշիկների վրա: Ընդհանրապես, քայլելու հետ, մեր մոդելների մոտ, մեղմ ասած, խնդիր կա: Ամենաինքնավստահ ու մոդելային քայլվածքով մոդելն Աննա Գրիգորյանն էր:

Տրամադրություն.  Նմանատիպ միջոցառումներում Հայաստանում պակասում է  թեթևությունը: Բոլորը նստում են լուրջ, նույնիսկ տխուր դեմքերով  և միակ բանը, որ արտահայտում է նրանց դեմքը. «Ինչ տեսք ունեմ ես, ինչ են մտածում մարդիկ իմ մասին»: Իրականում, այսպիսի միջոցառումները լավ ժամանակ անցկացնելու, ռելաքս լինելու, շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու, ժպտալու, խմելու, գեղեցիկի հետ շփվելու համար են: Լավ կլիներ այդ «Գլամուռային լրջությանը »փոխարինելու գար թեթևությունն ու ազատությունը: 23 104 9 857041 139 1240750741112131415161718192021221291232524

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice