Yerevan, 23.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տղամարդկանց հետ ձեր հարաբերությունները ստուգելու յոթ միջոց

Հարաբերությունները հավասարաչափ երկու զուգընկերների աշխատանքի արդյունք են: Հասկանալու համար, թե ինչ հարաբերություններ են ձեւավորվել ձեր միջեւ, ու ինչ են դրանք խոստանում ձեզ՝ անհրաժեշտ է ուշադիր վերլուծել կնոջ ամենօրյա վարքագիծը: Այո, այո, հենց ամենօրյա կյանքում ենք մենք հաճախ մատնում մեր բնավորության այն գծերը, որոնք անհրաժեշտության դեպքում ջանասիրաբար քողարկում ենք: Նույնը վերաբերում է նաեւ կանանց:

Եվ այսպես, 8 սկզբունք, որոնք թույլ կտան որոշել՝ արդյոք ձեր հարաբերությունները ապագա ունեն .

1. Կինը չի գնահատում այն, ինչ դուք անում եք նրա համար

Եթե դուք այն տղամարդկանցից եք, որոնք մշտապես անում են փոքր, բայց հաճելի բաներ, որպեսզի կինն իրեն առանձնահատուկ զգա, ապա ձեզ պարզապես անհրաժեշտ է դրա դիմաց համարժեք վերաբերմունք ստանալ: Իսկ եթե դուք հասկանաք, որ ի պատասխան ջերմություն ու շնորհակալություն չեք ստանում, ապա դուք նույնպես այլեւս չեք կարեւորի այդ հարաբերությունները, դրանով իսկ դրանք տանելով դեպի փակուղի: Դուք արժանի եք մի կնոջ, որը ձեզ փոխադարձ սեր կտա եւ  պարբերաբար կհաճոյանա ձեզ:

2. Կինը երբեք չի զգում իր մեղքը

Կինը, որ երբեք պատասխանատվություն չի ստանձնում իր գործողությունների համար կամ էլ անընդհատ փորձում է մեղքը մեկ ուրիշի (հիմնականում Ձեր) վրա գցել, միանշանակ պատրաստ չէ լուրջ հարաբերությունների: Եթե զուգընկերներից որեւէ մեկը ի վիճակի չէ առաջին քայլն անել, ապա փոխհարաբերությունների զարգացումն անիրագործելի խնդիր է դառնում:

3. Կինը ձեզ անընդհատ վերահսկում է

Դուք բնականաբար ունեք ընկերներ, սեփական շահեր ու նախասիրություններ: Միանգամայն բնական է, որ տղամարդը ձգտում է իր զբաղված գրաֆիկում ժամանակ գտնել իր սեփական պահանջները բավարարելու համար: Երբ Դուք հարաբերություններ եք սկսում, պետք է հստակ հասկանաք, որ դրանք կյանքի մի մասն են, ինչպես եւ մնացած ամեն ինչը, այլ ոչ թե ամբողջ կյանքը: Եթե կինը տղամարդուն արգելում է զբաղվել իր սիրելի գործով, ուրեմն նա չի հասկանում նրան, հետեւաբար տղամարդը նման կնոջից վաղ թե ուշ կհեռանա:

4. Նրա զգացմունքները հակասական են

Կնոջ նկատմամբ իրական զգացմունքներ տածող տղամարդու համար հաճախ շատ բարդ է նկատել նրա վարքագծի կարեւոր մանրուքները: Բայց փորձեք անկեղծորեն վերլուծել ու հասկանալ՝ արդյոք նրա մտադրությունները չափից հաճախ չեն փոխվում: Արդյոք նա արագ է արձագանքում ձեր «ՍՄՍ» հաղորդագրություններին կամ պատասխանում ձեր բոլոր զանգերին: Թե նրա համար այդ ամենն այդքան էլ կարեւոր չէ: Եթե այդպես է՝ ուրեմն ժամանակն է վճռորոշ քայլերի դիմել ու դադարեցնել այդ հարաբերությունները:

5. Նա սիրալիր է միայն Ձեզ հետ

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նա իրեն պահում սրճարանում կամ ռեստորանում, երբ դուք միասին ճաշում եք կամ ընթրում: Եթե աղջիկը անբարյացակամ կամ նույնիսկ կոպիտ է մատուցողի հետ՝ ապա միանգամայն հավանական է, որ դա նրա սովորական հոգեվիճակն է, ու նրա համար ամենակարեւորը տղամարդուն գայթակղելն ու տիրանալն է, այլ ոչ թե նրա հետ այնպիսի հարաբերություններ կառուցելը, որոնց հիմքում զգացմունքներն ու փոխադարձ հարգանքը կլինեն:

6. Նա չափազանց պահանջկոտ է

Անկասկած, կինը մինչեւ ձեզ հանդիպելը կարող էր ուրիշ հարաբերություններ ունենալ, որտեղ նրա զուգընկերը նրան անընդհատ թանկարժեք նվերներ էր նվիրում: Շատ հնարավոր է, որ նա մեծացել է ապահովված ընտանիքում ու սովորել կյանքի որոշակի մակարդակի: Իհարկե եւ կինը, եւ տղամարդը պետք է բարձր չափանիշների ձգտեն, այդ թվում նյութական առումով, բայցեւայնպես ակնկալիքների ու իրականության միջեւ հստակ սահմանազատում պետք է լինի: Հարաբերությունները երկկողմանի երթեւեկությամբ փողոցի նման են, դրա համար էլ եթե կինը մշտապես ձգտում է առաջինն անցնել փողոցը, դուք միշտ նրա հետեւում կմնաք:

7. Կինը ունակ չէ «շնորհակալություն» ասել

Եթե առաջին անգամ սրճարան, ռեստորան այցելելուց կամ էլ աղջկա հետ պարզապես զբոսնելուց հետո նա ձեզ «շնորհակալություն» չի ասում՝ ուրեմն դուք մտահոգվելու առիթ ունեք: Բացի նրանից, որ «շնորհակալությունը» միշտ էլ հաճելի է ցանկացած մարդու համար, սովորական բաները գնահատելու ունակությունը կայուն ու տեւական հարաբերությունների զարգացման կարեւոր երաշխիքներից են:

8. Դուք չափից հաճախ եք վիճում

Այստեղ արդեն բացատրություններ պետք չեն: Կարեւոր չէ, թե որքան ուժեղ է սերը, եթե զուգընկերը ավելի շատ բացասական էներգիա է փոխանցում ձեզ, քան դրական: Կոնֆլիկտային հարաբերություններն անհեռանկարային են: Եվ ճիշտ կանեք միանգամից վերջ տաք դրանց:

Եզրակացություններ

Սկսելով տեւական հարաբերություններ՝ յուրաքանչյուրը պետք է հստակ հասկանա, թե ինչ է ուզում ապագայում: Միայն այդպես դուք երկուսդ էլ կհասկանաք, թե ինչպես կարող եք փոխել ձեր կյանքը ու բարելավել այն:

Այլ կերպ ասած՝ եթե Ձեր կյանքի նպատակները ու արժեքները արդեն իսկ չեն համընկնում սկզբնական փուլում, ավելի լավ է խուսափեք այդ գլուխկոտրուկից եւ առաջ շարժվեք մեկ այլ ուղղությամբ:

Աղբյուր՝ Klubber

 

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice