Քիմ Քարդաշյանը ընթրել է Քրիսի Թեյգենի և Ջոն Լեջենդի հետ
Lifestyle1in.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը երեկոն անցկացրել է իր ընկերների` Քրիսի Թեյգենի և Ջոն Լեջենդի հետ, հայտնում է spletnik.ru-ն:
Խումբը ընթրել է Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում: Այդ հանդիպմանը մասնակցել է նաև Քանյե Ուեսթը, սակայն չի լուսանկարվել:
Քրիսին և Ջոնը սպասում են իրենց առաջնեկին, իսկ Քիմը շուտով մայր կդառնա երկրորդ անգամ: Այնպես որ դժվար չէ գուշակել նրանց խոսակցության թեման:



