Հայկական շոու-բիզնեսի ո՞ր աստղերն են Փարիզում լեփ-լեցուն դահլիճով համերգի մասնակցել
LifestyleԵրեկ «THéatre Jean Arp» դահլիճում Քրիստինե Պեպելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարիտին Մկրտչյանը, Միհրան Ծառուկյանն ու Գեւորգ Մարտիրոսյանը համերգով հանդես են եկել ֆրանսահայ հանդիսատեսի համար, որի հյուրն է եղել Փարիզում ապրող երգչուհի Արեւիկ Ալավերդյանը: Life.panorama.am-ի հետ զրույցում Արեւիկ Ալավերդյանը պատմել է, որ երեկ իսկապես տոն է եղել ֆրանսիայում ապրող հայերի համար.
«Համերգի կազմակերպիչներն էին «Anna Karolina Production»-ը եւ «Copea» կազմակերպությունը: Պետք է ասեմ, որ հրաշալի համերգային երեկո ունեցանք, որը վարում էր Արմեն Պետրոսյանը՝ մեր շատ սիրելի Մենչը, իսկ մասնակցում էին Քրիստինե Պեպելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարիտին Մկրտչյանը, Միհրան Ծառուկյանն ու Գեւորգ Մարտիրոսյանը: Շատ ուրախ եմ, որ ինձ էլ առաջարկեցին որպես հյուր միանալ նրանց:
Չնայած Փարիզում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսը իսկապես չափազանց ջերմ էր, իսկ նրանց ջերմությունն էլ մեզ՝ կատարողներիս, ավելի էր ոգեւորում»,- պատմել է երգչուհին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում
Աղբյուրը՝ http://life.panorama.am/hy/news/2015/11/23/arevik-alaverdyan/413447