Օրվա բաղադրատոմս. Նարնջով ու կաթնաշոռով դեսերտ
LifestyleԲաղադրամասեր՝
200 գրամ կաթնաշոռ
60 գրամ շաքարավազ
60 գրամ թթվասեր
80 մլ կաթ
8 գրամ ժելատին
2 հատ նարինջ
Պատրաստման եղանակ՝
Ժելատինը բացել սառը կաթի մեջ։

Նարնջի վերին հատվածը կտրել, միջուկը հանել։


Մի նարնջից առանձնացնել նաև կեղևը և քերել։

Կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազը և մի փոքր քրքումը միախառնել բլենդերով։

Ավելացնել նարնջի կեղևը և կրկին խառնել։

Ժելատինն ու կաթը դնել կրակին։ Հետո վերցնել կրակից, թողնել սառչի ու ավելացնել կաթնաշոռի զանգվածին։


Հետո այդ զանգվածը լցնել նարինջների մեջ ու 3-4 ժամ դնել սառնարան։

